«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեծ հանցանք

Մեծ հանցանք
27.03.2024 | 10:01

Անկախ իրադարձությունների զարգացումից, մեծագույն սխալ էր 1990-ականներին սկսված Նոյեմբերյանի Գոմշավարի տարածքով դեպի Ալավերդու Շամուտ-Լորուտ գյուղեր տանող ռազմական նշանակության ճանապարհի շինարարությունը դադարեցնելը։

Հողային աշխատանքները սկսել էր սպարապետը, Տավուշյան պատերազմի օրերին, երկու օր այդ անտառներում մոլորվելով, սարերի ճանապարհներով Լորուտ հասնելուց հետո։

Ահագին հատվածը կառուցված է, ինչու՞ է կիսատ թողնվել առաջինը հենց իր կողմից։

Ինչ էլ լինի, անհրաժեշտ է շատ արագ սկսել այդ ռազմական ճանապարհի հողային աշխատանքները, եթե անգամ խաղաղություն հաստատվի։

Դա Նոյեմբերյանի հատվածը կապում է Լոռուն։

Հրաչյա ՊԱՊԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ